25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանը միշտ փորձել է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել. Ջ. Ապատուրայ

”Հստակ է մեզ համար, որ Հայաստանը ռազամավարական գործընկերություն ունի ՌԴ-ի հետ, և դա որևէ մեկը չի վիճարկում, դա Հայաստանի կայացրած ինքնիշխան որոշումն է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը՝ ի պատասխան հարցի, թե ինչպես է տեսնում Հայաստանի բալանսավորված անվտանգության համակարգը, երբ Հայաստանն իր անվտանգության գործոնով կախված է ՌԴ-ից:

 Նա շեշտեց, որ Հայաստանը միշտ փորձել է  հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել:

՛՛Որևէ ցանկություն չունենալով որևէ բան պարտադրել մեր գործընկերներին` մենք ունենք բաց դռների քաղաքականություն, որի շրջանակնում կարող ենք համագործակցել: Բաց դռներ ասելով՝ նկատի ունեմ համագործակցության ընդլայնում և խորացում: Այդ հավասարակշռված քաղաքականությունը վարելու համար ՀՀ-ն որոշել է քաղաքական և կիրառական համագործակցություն ունենալ ՆԱՏՕ-ի հետ: Նորից պետք է հաստատեմ, որ մեկնում եմ այն համոզվածությամբ, որ ՛՛կամ կամ՛՛-ի հարց չէ, այլ ՛՛և-և՛՛-ի՛՛,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ