29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Կատարում ենք քաղաքական ինքնասպանություն»/տեսանյութ/

«Գնալով  քաղաքական գործիչները մանրանում են, այսինքն՝ չենք տեսնում մեծ անձնավորությունների, ոչ մի երկրում, մանրանալը կայանում է նրանում, որ պետական, քաղաքական գործիչները չեն զբաղվում համապետական հարցերով, այսինքն զբաղվում են մանրացված հարցերով և համարվում մանր պետական գործիչներ»,-այսօր` հուլիսի 3- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Փիլիսոփայության միջազգային ակադեմիա» հկ նախագահ Վիլ Պողոսյանը:

Պողոսյանը վերլուծեց աշխարհում կատարվող քաղաքական իրավիճակները և անդրադարձավ քաղաքական դաշտում թելադրող՝ ԱՄՆ-ին:

«Ամերիկայում գզվռտոց եղավ՝  նոր պրեզիդենտի ընտրությունների հետ կապված , որից մենք շատ բան չպետք է սպասենք, քանի որ այդ մարդը կամահաճ վարմունք ունի, անում է հակառակը, ինչ մինչ այժմ անում էր Օբաման: Նման կառավարման համար ուղեղ պետք չէ»,-ընդգծեց փիլիսոփայական գիտությունների դոկտորը:

Անդրադառնալով հայաստանյան քաղաքական գործիչներին Վիլ Պողոսյանը նշեց. «Մենք հայերս կատարում ենք քաղաքական ինքնասպանություն, քանի որ չենք տեսնում մեր սխալները և նաև համախմբվածության պակաս կա: Մենք հայերս չենք հարգում մեր հեղինակություններին ու քաղաքական դաշտը անկում է ապրում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ