30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեր իրավունքին ոչ ոք չի կարող բռնանալ. Ժիրայր Սեֆիլյանը բղավեց

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստը: 

Քիչ առաջ դատարանը  սանկցիա կիրառեց Ժիրայր Սեֆիլյանի եւ Ներսես Պողոսյանի նկատմամբ` նրանց 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացնելով: Ներսես Պողոսյանն եւ Ժիրայր Սեֆիլյանը ոտքի չկանգնեցին դատարանի` դահլիճ մտնելու ընթացքում, որի պատճառով էլ նրանց նկատմամբ  դատական սանկցիա կիրառվեց:

Ժիրայր Սեֆիլյանը տեղից բղավեց. «Մեր իրավունքին ոչ ոք չի կարող բռնանալ»:

Դատական նիստերի դահլիճում չէր Գեւորգ Սաֆարյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը: Դատարանը արձանագրեց, որ պաշտպանը առանց նախազգուշացնելու լքել է նիստերի դահլիճը: Նա հեռացավ խորհրդակցական սենյակ` Տիգրան Եգորյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու մասին որոշում կայացնելու: Նիստը կրկին ընդմիջվեց:

Նշենք, որ այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն արվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երեւան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ