Ավազակային հարձակում երեւանյան սուպերմարկետում
Սուպերմարկետի դրամարկղից, ավազակային հարձակմամբ, հափշտակվել է գումար. Հարուցվել է քրգործ
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երեւանի սուպերմարկետներից մեկի աշխատակցուհու նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2017թ. հունիսի 30-ին՝ ժամը 04:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երեւան քաղաքում գործող սուպերմարկետներից մեկում, դանակով գանձապահի կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, դրամարկղից հափշտակել է խոշոր չափի կանխիկ գումար՝ 600 հազար դրամ, ապա՝ դիմել փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ավազակային հարձակման հանգամանքները, ինչպես նաեւ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ: