Ինչքան են խնայել
2016 թվականին ԱԳՆ բյուջեի կատարողականը կազմել է 97.9 տոկոս։ Այս մասին ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հավելելով՝ խնայողությունների արդյունքում 304.8 մլն դրամ է տնտեսվել և փոխանցվել պետբյուջե։
Նալբանդյանը նշեց, որ անցյալ տարի ԱԳՆ պարտքը միջազգային կազմակերպություններին կազմել է 2 մլրդ 420 մլն 167 հազար դրամ:
«9 տարի առաջ պարտքը կազմում էր 9 մլն 200 հազար դոլար, իսկ հիմա մոտ հինգ անգամ պակասել է», – նշեց նախարարը: