13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

՛՛Սիգարոնը՛՛ վերադառնում է

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ ՛՛ՍՊՍ Սիգարոն՛՛ ընկերությանը հարկային արտոնություն տրվեց:

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը գործադիրին ներկայացրեց ՛՛ՍՊՍ Սիգարոն՛՛ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ՛՛Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար՛՛ մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված ՛՛Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար՛՛ մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը թույլատրելու մասին որոշման նախագիծ:

Նախարարի խոսքով՝ ընկերությունը որոշակի ֆինանսական դժվարություններ է ունեցել և հիմա պետք է վերսկսի աշխատանքները: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցրեց, թե երբ է գործարանը վերսկսելու աշխատանքները: Վահրամ Ավանեսյանը տեղեկացրեց, որ աշխատանքները սկսելու համար գործարանը մոտակա երկու ամիսներին կսկսի իր հիմնական աշխատանքները, որպեսզի արտադրի արտահանման համար անհրաժեշտ ապրանք:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ