26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բագրատյանին մերժեցին

Կառավարությունը մերժեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները:

Բագրատյանն առաջարկում էր լրացում կատարել ՛՛Բանկերի և բանկային գործունեության մասին՛՛Հայաստանի Հանրապետության օրենքում: Ըստ այդ լրացման՝   հաջորդ տարվա հունվարի մեկից բանկերը պետք է տրամադրեին վարկեր միայն հայկական դրամով: Հարցը ներկայացնող Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը նշեց, որ սա ավելի ձեռնտու չէ և գործող կարգավորման դաշտը չի խրախուսում : ՛՛Վարկերը տրամադրվում են արտարժույթով և եթե նման բան իրականացվի,  տնտեսության ակտիվության նվազման կբերի, Կառավարությունը ոչ նպատակահարմար է գտնում նման օրենքի ընդունումը՛՛,-ասաց նախարարը՝ հավելելով, որ ԿԲ-ը ևս նման եզրակացության է եկել:

Բագրատյանը նաև ՛՛Արտաժույթի մասին՛՛ ՀՀ օրենքի նախագիծ էր առաջարկել, որով պետք է ՀՀ տարածքում արտարժութային գներն արգելվեն: ՛՛Մենք ամրագրում ենք, որ այսօր գործող օրենքերով և կանոնակարգային դաշտով գները ՀՀ տարածքում արգելվում է արտարժույթով սահմանել, միայն դրամով, դա օրենսդրական դրույթ է, ուղղակի կիրառման հետ կապված խնդիր առաջանում է, բայց ոչ օրենսդրությամբ՛՛,-բացատրեց նախարար Սարգսյանը: ԿԲ-ն, ըստ նախարարի՝ ուսումնասիրությում է դաշտը եւ խախտումների դեպքում պատճամիջոցներ են կիրառվում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ