10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետը երկրորդ համապետական շաբաթօրյակն է նախաձեռնում

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքին: Նա նշեց, որ արդեն իրագործվել են մի շարք գործողություններ:

 Վարչապետի  խոսքով՝ 1480 աղբանոցների սանիտարական մաքրման աշխատանքները 126 համայնքներում պատվիրակվել են 39 մասնավոր ընկերություններին:

 Կարեն Կարապետյանը  հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետներին երկու ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել աղբահանության և սանիտարական ոլորտի կագավորման և պատասխանատվության միջոցների կիրառմանն ուղղված օրենսդրական փաթեթ, ինպես նաև աղբավայրերի արտոնագրման չափանիշներ:

Վարչապետը նաև հանձնարարեց հուլիսի 29-ին երկրորդ համապետական շաբաթօրյակի կազմակերպել:

 Կառավարությունը նախատեսում է 549 աղբանոցների թիվը կրկնակի կրճատելու ուղղությամբ աշխատանքներ կատարել: Հարկավոր է ներկայացվեն նաև  Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգեր:

«Պարոն Լոքյան, ե՞րբ ենք մենք հանդես գալիս այն օրենսդրական նախաձեռնությամբ, որով ուզում էինք համապատասխան ծառայություններ և տուգանքներ կիրառել», – տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին դիմեց վարչապետը:

 Նախարարը պատասխանեց, որ նախարարությունում ավարտվել է օրենքի պատրաստման աշխատանքները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ