18 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

«Կապրենք, կտեսնենք». մնաց աշնանը

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն այսօր բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե արդյոք վստահություն կա, որ աշնանը կստորագրվի ասոսցացման համաձայնագիր ՀՀ-ի ու Եվրամիության միջև:

«Կարող եմ արձանագրել, որ փաստաթուղթը նախաստորագրվել է, և նախատեսվում է, որ աշնանը պիտի ստորագրվի, արդյունքների մասին կխոսենք մյուս տարի»,-պատասխանեց փոխնախարարը:

Վահե Էնֆիաջյանը հիշեցրեց, որ նման տխուր փորձ արդեն եղել է 2013 թվականին: «Պատմական այս իրողությունը փաստել ենք, երբ բավական երկար ժամանակ նախապատրասվում էր, որ պիտի ստորագրվեր համաձայնագիրը, բայց ինչ-ինչ ազդակների ներքո չեղավ: Բայց եթե դուք վստահեցնում եք, լուրջ ընդունենք, ուրախալի համարենք, բայց կապրենք, կտեսնենք»,-ասաց պատգամավորը:

«Ես ձեր մտավախությունները հասկանում եմ, բայց աշնանը կտեսնեք»,-հավելեց Շավարշ Քոչարյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ