01 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչքան գումար է Եվրամիությունը տվել Հայաստանին

ՀՀ-ը 2016 թվականին 18.7 միլիարդ դրամի դրամաշնորհներ է ստացել ԵՄ-ից:  Նպատակային ծրագրերի համար նախատեսված միջոցները տրամադրվում են այն չափով, որքանով դրանք իրականացվում են: Եվրոպական ծագում ունեցող 24 ծրագիր էլ եղել է՝ 20.4 միլիարդ դրամով, սա տրամադրվել է վարկային ծրագրերի շրջանակում: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտնեց Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը:

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն էլ հայտնեց, որ 7.5 միլիոն եվրո է հատկացված եղել Եվրոպական միության կողմից: «2016 թվականն այդ հարաբերություններում շատ հագեցած է եղել, ակտիվորեն շարունակվել են բանակցությունները ՀՀ և ԵՄ-ի միջև: Եղել են բանակցությունների մի քանի փուլեր: Երևան են այցելել Եվրամիության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ պատվիրակություններով»,-ասաց նա:

 Փոխնախարարը հավելեց, որ մի շարք ոլորտներում, հիմնականում տնտեսության զարգացմանը նպաստող պայմանագրեր են ստորագրվել:

7 միլիոն եվրոյի աջակցություն էլ ԵՄ-ի կողմից տրամադրվել է ընտրական բարեփոխումների համար:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ