25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ է պետք ուտել ամռանն ու ինչ մթերքից արժե խուսափել

Շոգ եղանակին պետք է հետեւել սննդակարգին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը։ 

«Եվ ձմռանը, և ամռանը նույն ճաշատեսակներն ենք օգտագործում, մինչդեռ մեզ մոտ ըստ տարվա եղանակի՝ մինչև 60 աստիճան տատանում է լինում։ Հետևաբար՝ ամռանը պետք է խուսափել յուղոտ, ծանր սնունդից»,- ասաց նա։

Բանախոսի խոսքով՝ ամռանը ցանկալի է խուսափել մի շարք սննդատեսակներից, օրինակ, խոզի միսը, կաթը, սունկը։

«Կաթը սովորաբար շատ արագ է փչանում, հատկապես՝ բարձր ջերմաստիճանի պարագայում, դրանում նաեւ շատ արագ բազմանում են վտանգավոր բակտերիաները: Եթե անգամ կաթի պիտանելիության ժամկետը չի անցել, այն կարող է թարմ չլինել եւ լուրջ վտանգ ներկայացնել առողջության համար: Այդ պատճառով հարկավոր է ամռանը հրաժարվել կաթից, հատկապես որ բազմաթիվ մարդիկ ամռանն այն դժվարությամբ են մարսում»,- ասաց նա՝ նշելով, որ սունկը եւս դժվարամարս է:

Փոխարենը բանախոսը խորհուրդ տվեց ամռանն ավելի շատ միրգ ու բանջարեղեն օգտագործել, սակայն դրանք մանրակրկտորեն լվանալուց հետո։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ