08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Փաստաբանները «թեժ» ստուգում են անցնում

Երևանի Ավան և Նոր նորք ընդհանուր  իրավասության դատարանում  «Սասնա ծռերի» գործով դատական նիստից առաջ  դատական կարգադրիչները  ցանկանում էին զննել փաստաբանների պայուսակները։

Փաստաբան Լուսինե Սահակյանը հրաժարվեց բացել պայուսակը՝ նշելով, որ կարող են «սքաներ սարք» տեղադրել դատարանում, ինչի միջոցով հստակ կերևա՝ արդյո՞ք արգելված իր կա պայուսակում, թե ոչ։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը ևս չբացեց իր պայուսակը, իսկ փաստաբան Արա Զաքարյանը հրաժարվեց ցույց տալ նաև անձը հաստատող փաստաթուղթը։

Այս պահին փաստաբանները հրաժարվում են ներս մտնել։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ