20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

2016-ին որքա՞ն գումար է ծախսվել պաշտոնական գործուղումների համար

Այսօր ԱԺ-ում   2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում զեկույց ներկայացրեց    նաև նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։

 «Ելք» դաշինքը ներկայացնող Մանե Թանդիլյանը   Արմեն Գևորգյանին հարց ուղղեց՝ ցանկանալով տեղեկանալ՝  որքա՞ն գումար են ծախսվում նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների գործուղումների համար:

Գևորգյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի նախագահ Սերժ Սարգսյանը 18 պաշտոնական գործուղում է ունեցել․ 2016-ին գործուղումների համար հատկացվել  է  579 միլիոն դրամ, որը հետագայում վերաբաշխումների արդյունքում դարձել է 663 միլիոն դրամ:

«Ելք» դաշինքը ներկայացնող Մանե Թանդիլյանը երկրորդ հարցն ուղղղղեց՝ ձորձելով հասկանալ՝   միջինը մեկ անձի գործուղման համար որքա՞ն գումար է հատկացվել, իսկ  Արմեն Գևորգյանը պատասխանեց՝  նման հաշվարկներ չկան: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ