14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Լայնամասշտաբ պատերազմ չպիտի սկսվի. Վիգեն Սարգսյան (տեսանյութ)

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով՝ լայնամասշտաբ պատերազմ չպիտի սկսվի, որովհետև այդ  ճանապարհով Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել, կա շատ մեծ ռիսկ, որ այդ պարագայում Ադրբեջանը կարող է ստանալ անուղղելի վնաս և իր պետութան, և տնտեսության համար: Այս մասին նախարարը հայտարարեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

«Մտածված գնալ լանամսշտաբ պատերազմի՝ անմտություն կլիներ ադրբեջանական ղեկավարության կողմից, դա չի բացառում տարբեր սադրանքների, թիրախներ հասցնելու վտանգները»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը ժողովրդավարական վերահսկողություն չունեցող երկիր է:

«Մենք պետք է մշտապես պատրաստ լինենք, այլընտրանք չկա, այդ վտանգը չի կարող մեզ հիասթափեցնել, որ չպաշտպանենք մեր անվտանգությունը, մենք պետք է սովորենք ապրել այն իրողության մեջ, որ կա տարածաշրջանում, ու ապահովել մեր առաջընթացը:

Երբեմն փորձություններ են պետք, որ երկիրն ավելի ամուր լինի»,-նկատեց նախարարը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ