27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ինչպե՞ս են այդ դեպքում վճարման տոկոսները նվազել»

«Կա՞ն արդյոք դրամաշնորհներ, որոնց դիմաց Հայաստանը վճարումներ չի կատարել»,- այսօր խորհրդարանում «ՀՀ 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Պատգամավորը նշեց, որ Ջանջուղազյանի խոսքից հասկանալի է, որ չկա որևէ ծառայություն, որը չի վճարվել: «Կա՞ն որոշակի ծառայություններ, որոնք ուղղակի չեն մատուցվել: Ինչպես հասկանում եմ՝ չկա այնպիսին, որի դիմաց վճարում չի եղել: Ինչպե՞ս են այդ դեպքում վճարման տոկոսները նվազել»,- հարցրեց Թանդիլյանը:

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ ինչ վերաբերում է ծախսերի այն մասին, թե արդյոք ծառայությունները ամբողջությամբ չեն մատուցվել, ապա եթե քաղաքականութան մեջ փոփոխություն տեղի ունեցած չլինի, ուրեմն՝ ոչ , տեղի չի ունեցել: «Այո, չի եղել դեպք, երբ սահմանված պարտավորությունների շրջանակը կատարված չլինի այն պատճառով, որ դրամական միջոցները չեն բավարարվում: Պարտավորոթյունները կատարվել են այն չափով, ինչքանով ստանձնվել է»,- ասաց Ջանջուղազյանը: Փոխնախարարը նշեց, որ արտաքին այն դրամաշնորհները, որոնք ընթացիկ տարում չեն կատարվել, տեղափոխվել են հաջորդ տարի: Իսկ կատարման աստիճանն, ըստ նրա, պայմանավորված է կոնկրետ ծրագրով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ