29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մի՛ գերագնահատեք

«Մենք քաղաքական ուժերի բևեռացման խնդիր ունենք, բնական ընտրության մեջ կուսակցությունները կամ հեռանում են, կամ հայտնվում են լուսանցքում, կամ պետք է միավորվեն ուժեղ ընդդիմադիր կուսակցությունների հետ: Ավելի ուժեղ ընդդիմադիրները խորհրդարանում են, ոչ թե դրանից դուրս: Եթե կորոշեն միանալ «Ելքին», կամ «Ծառուկյան» դաշինքին, այդ կուսակցության խնդիրն է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ պետք է քաղաքական ուժերը համախմբվեն եւ պայքարեն իշխանության դեմ: 

Ինչ վերաբերում է Հովհաննիսյանի այն մտքին, թե 2018թ. հնարավոր է թավշյա հեղափոխություն լինի, եթե Սերժ Սարգսյանը շարունակի մնալ իշխանության մեջ, Է. Շարմազանովը շեշտեց. «Հարգանք ունենալով Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ՝ պետք է նշեմ, որ քաղաքականության մեջ հովհարային անջատումներով կուսակցություններին և քաղաքական գործիչներին չափից դուրս լուրջ մի վերաբերվեք: Ինչ վերաբերում է թավշյա հեղափոխություններին, ապա Հայաստանի պատմությունն ունեցել է բազում օրինակներ, երբ նշանակել են իշխանափոխության օր, ժամ, տեղ, բայց Հայաստանում ընտրությունները տեղի են ունեցել 2017թ. ապրիլին, և ՕՐՕ-ն ստացել է այն, ինչ ստացել է: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է սերտի Խորենացու Հայոց պատմությունը կամ գոնե առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն խոսքերը, որ յուրաքանչյուրը պետք է իր ոտքի չափով ոտքերը մեկնի: Այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է խոսի այն չափով, որքան վստահություն է ստացել ընտրություններին»:

Նրա խոսքով՝ ընտրությունների միջոցով ժողովուրդը յուրաքանչյուր կուսակցության ցույց տվեց իր տեղը. «Այնպես որ, մի՛ գերագնահատեք Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերի լրջությունը: Տեսեք, թե ինչ ընթացք ստացավ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած ուժը, երբ 2007թ. խորհրդարան եկավ, ովքեր էին կողքը, իսկ հիմա մնացել է միայն Արմեն Մարտիրոսյանը»:

Ինչ վերաբերում Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, որ իշխանությունը պետք է հաշվետու լինի ժողովրդին, հակառակ դեպքում ժողովուրդը պետք է դուրս գա և պահանջի, որ նրանք հաշվետու լինեն կամ ստիպի հեռանալ, ԱԺ փոխնախագահն ասաց. «Այո, յուրաքանչյուր իշխանություն պետք է հաշվետու լինի ժողովրդին, իսկ հաշվետու լինելու լավագույն ճանապարհն ընտրություններն են»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ