26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Կամաց- կամաց գոտիները պետք է ձգել»

«Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզանն Մուրադյանը հետաքրքրվեց, թե եթե ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի զեկույցում ներկայացված ծախերը ճիշտ և արդարացված են, ապա արդյոք պետբյուջեի ծախսերի կառուցվածքը թույլ է տալիս մտածել, որ դժվարությունները հաղթահարելու ենք և մոտ ապագայում արագ տնտեսական աճ ենք ունենալու: «Կարող ենք հավակնել, բայց իրագործելիութան տեսանկյունից բարդ է լինելու», – նշեց նախարարը՝ ասելով, որ տնտեսական աճի համար կապիտալ ծախսեր են անհրաժեշտ:

Արամյանը հավելեց, որ թեև ծախսերի կրճատումը անկման ժամանակշրջանում վատ է, բայց ծախսերի վերաիմաստավորում պիտի լինի. «2016 թվականի մենք կապիտալ ծախսերը նույնիսկ գերակատարել ենք, որպեսզի կարողանանք օգնել տնտեսությանը և 2017 –ին ավելի բարձր աճի հավակնենք», – ասաց նախարարը: Նրա խոսքով՝ ծախսերի կառուցվածքը ապագա տարիներին գլոբալ առումով պետք է փոխվի. «Ընթացիկ ծախսերի մասով կամաց- կամաց գոտիները պետք է ձգել», -հավելեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ