13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Քրիստոսի սերն ու զորությունը մեզ հնարավորություն է տալիս

«Օրենքի գալով հանցանքը շատացավ։ Մյուս կողմից՝ ուր որ մեղքը շատացավ, այնտեղ Աստծո շնորհն ավելի առատացավ» (Հռոմեացիս 5:20)

Ադամական մեղքի հետևանքն անրադարձավ ողջ մարկությանը։ Իսկ օրենքն ինքն իրենով չի կարող մարդուն օգնել ազատվելու մեղքից։ Ընդհակառակը, օրենքն ավելի ընդգծում է մեղքի առկայությունը։ Օրինակ՝ ճանապարհորդին կողմանցույցն է ցույց տալիս վերջինիս շեղվելը ճանապարհից։ Ինչպես կողմնացույցն ինքն իրենով չի կարող մարդու ուղղությունը շտկել, այնպես էլ օրենքը չի կարող մարդուն ազատել մեղքից։

Այստեղ պետք է Աստծո զորությունը և սերը։ Այդ սերն ու զորությունը հայտնի դարձավ Քրիստոսով, Ով փոխեց աշխարհի ընթացքը։ Եթե օրենքի դեմ մեղանչումը մեզ կանգնեցրեց փակուղու առաջ, ապա Քրիստոսի սերն ու զորությունը մեզ հնարավորություն է տալիս հաղթահարելու մեղքը՝ մեր կամքը նույնացնելով Աստծո կամքին։

Չէ՞ որ ըստ մարմնի Ադամի հետնորդ լինելը մենք չենք ընտրել, իսկ նրա մեղքը փոխեց մեր կյանքը։ Սրան հակառակ Քրիստոսի հետևորդ լինելը մեզ չի պարտադրվում, այն մեր ազատ ընտրության արդյունքն է, այսինքն՝ գիտակցված ընտրություն, որը օրհնվում է աստվածային սիրով ու ամրանում Տիրոջ զորությամբ։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ