29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչո՞ւ ավելորդ ժամանակ ծախսեն ավելորդ բաների վրա

«Տնտեսական քննարկում չեղավ, որովհետև կա բավականին դառը փորձ: Կարող են տնտեսական ցուցանիշներ լինել, տարբեր հայտարարություններ արվեն, դրանք չիրականացվեն, և որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը` խոսելով Կառավարության ծրագրի քննարկումից: 

Նա նշեց, որ ՀՀԿ-ի ու նախագահի կողմից տարբեր տարիներին տարբեր ծրագրեր են եղել, խոսքը թե Հայաստան-Իրան երկաթգծի մասին է, թե նոր ատոմակայանի, բայց դրանք ոչ մեկը իրականություն չեն դարձել: «Դրա համար մարդիկ չեն քննարկում, այսինքն` ինչո՞ւ ավելորդ ժամանակ ծախսեն ավելորդ բաների վրա, իսկ քննարկվում էր, թե ով կլինի վարչապետը, որովհետև դրանից կախված է իշխանության խնդիրը: 

Ես նախ չեմ պատկերացնում, թե ինչպես է Կարեն Կարապետյանը մնալու այդ պաշտոնում, քանի որ օրենսդրության հետ է արդեն խնդիր առաջանում: Բացի այդ սեպտեմբերին կլրանա մեկ տարին նրա վարչապետության, և չնայած բազմաթիվ խոստումներին նա ոչինչ չի արել: Տպավորությունն այնպիսին է, որ իրեն բերեցին, որպեսզի ընտրությունների ժամանակ ավելի ընդունելի կերպար լիներ, ապահովեր որոշակի ձայներ, ապահովեց որոշակի ձայներ: Ծրագիրն ու դրա քննարկումը կարևոր են, եթե դա ընդունելուց հետո դառնում է գործող օրենք, և դա չկատարելու համար մարդիկ պատասխանատվություն են կրում: Իսկ քանի որ մենք չունենք նման դեպք, երբ կառավարությունները պատասխանատվության են ենթարկվել, նրանք չեն քննարկում»:

Բացի այդ Արա Պապյանը հարցնում է, թե ով պիտի քննարկեր այդ ծրագիրը: Դիտարկմանը, թե երկու ընդդիմադիր խմբակցություն կա, նա արձագանքեց, թե «Ելքին» տնտեսական հարցում կարելի է համարել ընդդիմադիր, իսկ ԲՀԿ-ին` ոչ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ