«Եթե ընդդիմությունը կողմ լիներ, պիտի բացատրեր` ինչու է ընդդիմություն»
ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը կարծում է, որ արտասահմանից ներդրումներ ներգրավելու տեսանկյունից կարեւոր հանգամանք է Ադրբեջանի հետ չհայտարարված եւ անավարտ պատերազմը, որը նվազեցնում է Հայաստանի ներդրումային գրավչությունը։ «Բարդ հաղորդակցական հնարավորությունները զգալիորեն բարձրացնում են Հայաստանից ապրանքների արտահանման արժեքը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նա։
Ինչ վերաբերում է Կառավարության ծրագրին ընդդիմության դեմ քվեարկելուն, ապա ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, որ եթե ընդդիմությունը հանդես գար Kառավարության ծրագրի օգտին, պետք է բացատրեր, թե ինչու է ընդդիմություն: «Կառավարության ծրագիրն այն հիմքն է, որի վրա պետք է Հայաստանը զարգանա: Եթե ընդդիմությունն այս ծրագրին կողմ լիներ, ապա պետք է բացատրեր, թե ինքն ինչու է ընդդիմություն»,-եզրափակեց նա: