27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի մասնակցությամբ կրակոցների գործը դատարանում է

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում մարտի 14-ին զենքի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպով հարուցված քրեական գործի նախաքննություն ավարատվել է, գործն արդեն դատարանում է: 

 Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Հակոբ Մելքոնյանի եւ ՀՀԿ-ական գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանի միջեւ միջադեպի գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Այն քննելու է դատավոր Արթուր Ադամյանը: Առաջին նիստի օրը դեռ հայտնի չէ:

Տիգրան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Տիգրան Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հիշեցնենք, որ 2017թ. մարտի 14-ին` ժամը 14-ի սահմանում, Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի Թաթուլ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետ կապված հարցերի պարզաբանման նպատակով գյուղի համայնքապետարանի մոտ հանդիպել են նրանց հարազատները եւ կողմնակիցները։

Վիճաբանությունը վերածվել է քաշքշոցի, որի ժամանակ գյուղապետի տեղակալ Տիգրան Սարգսյանը այլ անձանց հետ միասին ծեծի է ենթարկել Մելիք Մելքոնյանին, Հակոբ Մելքոնյանին եւ անչափահաս Արայիկին, արձակել կրակոցներ, որի արդյունքում Մելիք Մելքոնյանի առողջությանը պատճառվել է թեթեւ վնաս, Հակոբ Մելքոնյանին եւ անչափահասին՝ միջին ծանրության վնաս:

Միջադեպին մասնակցել է նաեւ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, ով երեւում է նաեւ միջադեպի վերաբերյալ տեսանյութում:

Միջադեպի ժամանակ Լեւոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը փակ գանգուղեղային տրավմա էր ստացել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ