Երեք տարում 20 կին-հերոս բացահայտվեց
“Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին-հերոս 2013” մրցույթի՝ Վայոց ձորի և Տավուշի սպառողական կոոպերատիվների մասնակիցները այսօր իրենց փորձով կիսվեցին լրագրողների հետ:
“Գյուղմթերքների արտադրության ոլորտի կին հերոս -2013” ծրագիրն իրականացվում է արդեն երրորդ անգամ՝ Հայաստանի երիտասարդ կականց ասոցիացիայի և ՕՔՍՖԱՄ-ի կողմից՝ ՕՔՍՖԱՄ-ի “Աճեցնենք” համաշխարհային քարոզարշավի շրջանակներում:
Մրցույթի նպատակն է՝ խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսությոն և ֆերմերային տնտեսության ոլորտներում գործնեություն ծավալող և հաջողության հասած կանանց:
Երիտասարդ կանանց ասացիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը տեղեկացրեց, որ մրցանակաբաշխության արդյունքները կամփոփվեն վաղը: Նա խոսեց այն կանանց մասին, ովքեր գյուղմթերքների արտադրությունում ակտիվ գործնեություն են ծավալում.
” Երեք տարվա ընթացքում քսան կին հերոս ենք կարողացել բացահայտել: Այս մրցույթով նպատակ ունենք բարձրացնել կին-լիդերների դերը գյուղատնտեսության բնագավառու”,-նկատեց Լիլիթ Ասատրյանը:
Վայոց ձորի մարզի “Հերմոն” գյուղատնտեսական կոոպերացիայի նախագահ Նաիրա Մնացականյանը նկատեց, որ բավականին ջանք և դժվարությունները տանելու տոկունություն է հարկավոր եղել իր ստեղծած կոոպերատիվի անդամ կանանց արդյունքի հասնելու համար.
”Մենք մոտ 37 կանանցով արեցինք այն, ինչը չէինք պատկերացնում, որ կկարողանանք անել առանց տղամարդու: Հենց հիմա ընթացքի մեջ է ջերմոց, որտեղ կաճեցնենք մշակաբույսեր, իսկ սկզբում սկսեցին չրերի արտադրությամբ”:
Կոոպերատիվ տնտեսության մեջ որոշակի հաջողություններ գրանցած կանայք հավաստում են, որ ՕՔՍՖԱՄ-ի միջոցով իրենք ստանում են՝ որոշակի քանակությամբ վարկ, որի օգնությամբ էլ սկսում են գյուղմթերքի արտադրության ծրագիր:
Կոոպերատիվի ղեկավարները նշեցին նաև, որ սկսել են աճեցնել տարբեր տեսակի լոլիկներ, մինչդեռ նախկինում միայն մի ավանդական տեսակի լոլիկ էին աճեցնում. “Այս տեսակն էլ մեր տեղանքում թթու էր լինում: Իսկ հիմա մենք մշակում ենք այնպիսի տեսակներ, որոնք և որակով, և արդյունավետությամբ ավելի բարձր են, ինչպես նաև ավելի ցրտադիմացկուն են”: