Դատարանում կվիճարկի Սերժ Սարգսյանի որոշումը
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին արված հայտարարության մասին նախապես տեղյակ չեն եղել ոչ վարչապետը, ոչ էլ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Արտգործնախարարը:
՛՛Նրանք բոլորը տեղյակ էին ու հստակ հայտարարում էին իրենց մեկնաբանությունները, որ միանշանակ է, որ ՀՀ-ը նախաստորագրելու է Վիլնյուսի գագաթնաժողովում համաձայնագիրը, որի ուղությամբ աշխատանքները շարունակվում էին 4 տարի, իսկ մեկ ժամվա ընթացքում այդ վարքագիծը փոխվեց՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սաքունցը:
Ըստ նրա՝ սա միանձնյա, ոչ ժողովրդավարական որոշում է և չի համապատասխանում ՀՀ Սահմանդրությանը:
Քննարկման մասնակից իրավաբան Արտակ Զեյնալյանը նկատեց, որ դեմ է Մաքսային միությանն անդամակցելուն, և ըստ նրա, խախտվել է հրապարակայնության սկզբունքը:
Սաքունցը հայտարարեց, որ պատրաստվում է դատական կարգով վիճարկել Սերժ Սարգսյանի որոշումը: Իսկ Զեյնալյանը ասաց, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը չէ, որ դառնալու է Մաքսային միությանն անդամակցելու իրավական սկիզբը: Իրավական ուժ սա կարող է ստանալ, երբ կմտնի Ազգային ժողով:
՛՛Կարող է պետության գլուխը ընդունի որոշում կամ նախագիծ, որը հակասում է Սահմանադրության սկզբունքներին, և իրավական պետությունը, հանձինս իր քաղաքացիների, քաղաքական մեծամասնության թելադրանքը չկարողանա՞ վիճարկել: Սա շատ նման է նացիստական Գերմանիայի վիճակին, որն օրենսդրական ճանապարհով եկավ իշխանության ու սկսեց փոփոխել օրենքները:
Հաշվենք բոլոր խելքները թռցրին ու ասեցին, որ մենք դառնում ենք ոչ սահմանադրական երկիր, ՍԴ-ը պետք է չէ՞ ապահովի կարգը՛՛,-դիմելով քննարկման մյուս մասնակցին՝ սահմանադրագետ Արմեն Մազմանյանին՝ հարցրեց Սաքունցը:
Մազմանյանն էլ պատասխանեց, որ Սահմանադրական դատարանում վիճարկելի են իրավական ակտեր, ոչ թե հայտարարություններ: ՛՛Պետք է կողնորոշվեք՝ ինչ եք վիճարկում, կառավարության որոշումը, թե ինչ՛՛: