06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գրավի դիմաց ազատվել է Դավիթ Հովհաննիսյանը

Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հունիսի 21-ին վճիռ կայացրեց 1 մլն. գրավի դիմաց ազատ արձակել «Ոտքի´ Հայաստան» քաղաքացիական շարժման խորհրդի անդամ Դավիթ Հովհաննիսյանին:

«Ոտքի, Հայաստան» շարժման փոխանցմամբ, 2016թ հուլիսի 29-ին Սարի Թաղի հայտնի դեպքերից հետո, երբ ոստիկանությունը վայրագ կերպով ցրեց ժողովրդի խաղաղ ցույցը, «Ոտքի՛, Հայաստան» ՔՇ անդամ Դավիթ Հովհաննիսյանը ձերբակալվեց: Նրան անհիմն, այսինքն` առանց որեւէ փաստի, միայն 2 ոստիկանի ակնհայտ սուտ ցուցմունքի հիման վրա, մեղադրում են ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի երկրորդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որը ենթադրում է 3-8 տարի ազատազրկում (իբրեւ թե քարեր է նետել ոստիկանների ուղղությումբ), սակայն ԶԼՄ-ների տարածած բոլոր տեսանյութերը փաստում են հակառակը: Այս շինծու մեղադրանքով Դավիթ Հովհաննիսյանը արդեն 10 ամսից ավել գտնվեց կալանքի տակ՝ Նուբարաշեն ՔԿՀ-ում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ