26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարչապետը պետք է թույլ տա, որ … թեժ բանավիճեցին /վիդեո/

Այսօր ՛՛Հենարան՛՛ մամուլի ակւմբում քննարկում էր կազմակերպվել՝ ի՞նչ ենք ուտում և խմում թեմայով, որը բավական թեժ մթնոլորտում անցավ: Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանը հայտարարեց, թե մշտապես կատարվում են ստուգումներ, տարին մեկ պլանային ստուգում է կատարվում, սակայն ահազանգերի դեպքում տարբեր կազմակերպություններում ևս ստուգումներ են իրականացվում:

Մինչդեռ ՛՛Իրազեկ և պաշտպանված սպառող”  հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը հիշեցրեց, թե սննդամթերքի անվտանգության խախտման քանի դեպք է հայտնաբերվել վերջին մի քանի տարվա ընթացքում: 2011-ից սկսած խախտումներ են հայտնաբերվել պանրի շուկայում, կարագի և այլ կաթնամթերքի, երշիկեղենի և պաղպաղակի շուկայում: ՀԿ նախագահը նշեց, որ ստուգումները հազվադեպ են կատարվում.

-Կատարվել են այն ժամանակ, երբ Նոյի տապանն է իջել՛՛,-կատակեց բանախոսը: 

-Չգիտեի, որ Նոյի տապանը տարին մեկ իջնում է,-հնչեց սննդի անվտանգության ծառայության ներկայացուցչի պատասխանը:

Պիպոյանի խոսքով՝ տեսչությունը շատ կազմակերպություններում ստուգումներ չի կատարում, քանի որ վարչապետից թույլտվություն չունի: Հանրային խորհրդի ներկայացուցիչ Դոնարա Ալեքսանյանը մեղադրեց Պիպայոնին՝ ՛՛ինչու է իր փիարն՛՛ անում: Մի ժամանակ տեսչության խոսնակն էր, ինչու էր լռում:

Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանը նկատեց, որ նախորդ տարվա տվյալներով՝ մինչև 70 միլիոն շրջանառությունը չգերազանցող կազմակերպությունում ստուգումներ իրականացնելու համար հարկավոր է վարչապետից թույլտվություն ունենալ:

՛՛Տպավորություն է ստեղծվում, որ մեզ ասում են նոր ենք անում, մեզ ասողը օրենսդրությունն է, մենք իրավունք չունենք շեղվել դրույթներից՛՛,-նկատեց նա:

Հանրային Խորհրդի անդամ Դոնարա Ալեքսանյանը, ով ՛՛նեղացած՛՛ է սննդի անվտանգության ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանից, շեշտեց, որ հասարակ սպատռողը չգիտի՝ ինչ ապրանք գնել, և դրա մեջ մեղավոր է նաև հենց ինքը սպառողը, քանի որ խախտումներ հայտնաբերելու դեպքում չի դիմում համապատասխան մարմիններին: Սակայն, ըստ Ալեքսանյանի, մեղավոր է նաև տեսչությունը, որը աշխատանք չի կատարում: Ինչ վերաբերում է  վարչապետի թույլտվությանն, ապա նրա խոսքով. ՛՛կարող է՝  վարչապետի բարեկամն է, բնականաբար, խախտումներ չեն հայտնաբերվի՛՛:

Շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ