27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Պրոբացիոն ծառայությունը մեծ դեր է զբաղեցնելու երկրում»

Արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանն Կառավարության ծրագրի մասին արտահերթ ելույթում խոսեց դատական-իրավական ոլորտում նախատեսվող փոփոխություններից: Նախ նա նշեց, որ շատ են ավելացել դատական վեճերը, ինչը նշանակում է, որ քաղաքացիները վստահում են դատարաններին: «Միաժամանակ, դա ավելի է վերհանում այն խոցերը, որ դեռևս առկա են համակարգում»,-նշեց նախարարը: 

Վերջինս հայտնեց, որ նոր քրաեական ու քաղաքացիական դատավարության օրենսգրքերի ներկայացում է նախատեսվում Ազգային ժողով: Սնանկության վարույթի մասին նա ասաց, որ այստեղ խնդիրն այն է, որ պետք է օրենսդրորեն ամրագրենք, որ սնանկության վարույթում դիտարկվելու է կազմակերպությունների առողջացումը:

Քրեակատարողական ոլորտին անդրադառնալով՝ նախարարն ընդգծեց՝ խնդիրներն այստեղ շատ են, հետևողական աշխատանք է պետք: Խնդիրներից մեկն, ըստ նախարարի, այն է, որ նախկին դատապարտյալները, հատկապես կրկնահանցագործներն անգործության են մատնված լինում, նրանք, սակայն, պիտի գտնեն իրենց տեղն աշխատաշուկայում: Այստեղ Դավիթ Հարությունյանը կարևորեց պրոբացիոն ծառայությունը, որի նպատակն էլ հենց հանցագործություն կատարած անձի վերիանտեգրումն է հասարակությանը: «Պրոբացիոն ծառայությունը մեծ դեր է զբաղեցնելու երկրում»,-հայտարարեց նախարարը:

Խելացի Հայաստան տեսլականից խոսելով՝ նա նշեց, որ շուտով նախատեսվելու է դրույթ, որ յուրաքանչյուր քաղաքացի անկախ նրանից, թե որտեղ է գրանցված, կարողանա դիմել քաղաքացիական կացության ակտերի գրանցման ցանկացած  մարմին, ավելին դա անի՝ չհեռանալով համակարգչից: 

Նաև անվճար և մատչելի իրավական օգնությունն է զարգանալու, խոսքը հատկապես սոցիալապես անապահով խավին է վերաբերում՝ Դ. Հարությունյանի ներկայացմամբ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ