Էլի՞ Հենրիկ Նավասարդյանը. կլքի հայրենիքը
Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի “թեթև” ձեռքով դեռևս մեկ տարի առաջ ընդհատվել է հայաստանյան շուկայում 4 տարի գործունեություն ծավալած “Գովել” գովազդային գործակալության աշխատանքները: Այդ մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործակալության տնօրենը:
“Մենք զբաղվում էինք արտաքին գովազդով, հետո հենց բացվեց Հենրիկ Նավասարդյանի որդուն պատկանող “Motion time” կազմակերպությունը բոլոր ձևերով մեր գործոնեությունը դադարեցվեց: Դա դարձավ մենաշնորհ: Մենք վճարում էինք պետտուրք և քաղաքապետարան էինք ներկայացնում տվյալ ավտոբուսի մակետը, որի վրա պիտի լիներ պատվիրատուի ֆիրմայի գովազդը: Մենք նախապես պայմանավորվածություն էինք ձեռք բերում պատվիրատուի հետ:
Մակետը մենք հանձնում էինք քաղաքապետարանի համապատասխան վարչությանը, որը պիտի հաստատեր մեր գովազդը:Մենք վճարում էինք պետտուրք և ավտոբուսի պարկին տալիս գումար: Նավասարդյանի տղայի կողմից ընկերություն ստեղծելուց հետ ավտոբուսների պարկերը մեզ այլևս ավտոբուս չտրամադրեցին, քաղաքապետարանն էլ մերժում էր մեր ներկայացրածը”,-պատմեց տնօրենը:
Այժմ արդեն ֆինանսական ծանր վիճակում գտնվող նախկին գործարարը չցանկացավ ներկայանալ անուն-ազգանունով.”Մենք ոնց ապահովագրված լինենք, որ մեզ ոչ ոք նեղություն չի տալու, վերջին հաշվով ընտանիք ու երեխա ունենք: Հավատս կորելա,էս երկրում ով ինչ ուզում անումա”,-ասաց նա հավելելով, որ պատրաստվում է հեռանալ երկրից, սակայն գնալուց առաջ անպայման ասելու է սրտում կուտակվածը: