27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ սպասել Կարեն Կարապետյանից

Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ կառավարությունն այսօրվա արտահերթ նիստի ժամանակ հավանություն է տվել և խորհրդարան ուղարկել Կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը: Առանձին-առանձին ներկայացված են ծրագրի նպատակները և տեսլականը: Ընդհանուր 4 ոլորտ կա`  պետական կառավարման և իրավական համակարգ, արտաքին քաղաքականություն և պաշտպանություն, տնտեսական ոլորտ, սոցիալական ոլորտ: 

Ծրագրի առանցքն են կազմում լայնամասշտաբ բարեփոխումները: Այն հենվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի ուղերձի, Հայաստանի Հանրապետական Կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական ծրագրերի և կոալիցիոն հուշագրի սկզբունքների վրա, ինչպես նաև լայն հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարների վրա: Ծրագիրը միտված է առարկայական, բայց միևնույն ժամանակ ինստիտուցիոնալ և հեռանկարային լուծումներ տալու հասարակությունում լայն քննարկման առարկա դարձած այն ախտորոշումներին, որ 2017 թվականի սկզբին հրապարակեց ՀՀ կառավարությունը: ՀՀ կառավարությունը նպատակադրված է ապահովել մեր երկրի անվտանգությունը, ինչպես նաև այդ գերագույն խնդիրը հաջողությամբ լուծելու համար անհրաժեշտ տնտեսական առաջընթացը՝ արտացոլելով այն կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում:

Տեսլականի և նպատակների հատվածում նաև ասվում է, որ ծրագիրը միտված է կայուն տնտեսական աճի միջոցով ապահովելու ամուր պաշտպանությամբ կոփված խաղաղություն, ներառական աճ՝ հանրության բոլոր հատվածների համար, հանրային կյանքում ակտիվ ներգրավվածություն՝ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար: Հայաստանը պետք է դառնա ամբողջ հայության միավորման, նրա հնարավորությունների, կարողությունների, կապերի օգտագործման և ամբողջ ներուժի իրացման կենտրոն: Սույն ծրագրով նախատեսվող բարեփոխումների կենտրոնում ՀՀ քաղաքացին է, իսկ ծրագրի հաջողության գրավականը մեր քաղաքացիների նախաձեռնողական և ակտիվ մասնակցությունն առաջարկվող բարեփոխումներին:

 ՀՀ կառավարության ծրագրի տեսլականը հիմնված է հետևյալ սկզբունքի հիման վրա. մենք պետք է ունենանք անվտանգ, արդար, ազատ և խելացի Հայաստան։ Հայաստանը ծովային ելք չունեցող երկիր է, որի չորս սահմաններից միայն երկուսն են բաց։ Մեր երկիրը բախվում է տարածաշրջանային մարտահրավերներին, որոնք սպառնում են մեր անվտանգությանը: Այս համատեքստում առանցքային է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգ զարգացման իրավաքաղաքական և ռազմական կայուն երաշխիքների ձևավորման խնդիրը: Մենք կանգնած ենք մեր սահմանները պաշտպանելու մարտահրավերների և, միաժամանակ, երկու անմիջական հարևան-բարեկամ պետությունների հետ հարաբերությունները խթանելու խնդրի առջև:

Ոլորտային բարեփոխումներից նշվում է 2 մեգաուղղություն

«Պետական կառավարման արդիականացումը», որ դրանցից առաջինն է, այս ճանապարհին նախատեսում է՝ պետական կառավարման մարմինների կողմից քաղաքացիներին և տնտեսավարող սուբյեկտներին նվազագույն կոռուպցիոն ռիսկեր պարունակող ծառայությունների մատուցման նպատակով ավելորդ ընթացակարգերի և օղակների վերացում, առօրյա կյանքում պետական կառավարման մարմինների հետ անհարկի շփումները նվազագույնի հասցնելը, պետական կառավարման համակարգի ծախսերի կրճատում, «մեկ պատուհանի» սկզբունքով քաղաքացիներին և տնտեսավարող սուբյեկտներին մատուցվող ծառայությունների համակարգի ընդլայնում և այլն:

Թվային համակարգի զարգացման ոլորտում ՀՀ կառավարությունը նախատեսում է մինչև 2017 թվականի ավարտը ստեղծել մասնագիտացված օղակ, որը միասնական տեսլականի հիման վրա կհամակարգի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման էլեկտրոնային համակարգերի զարգացման քաղաքականությունը։ Նախատեսվում է հիմնել պետական և տեղական ՏՀՏ-ի համակարգերի փոխգործելիության պլատֆորմ, 2018-2019 թվականների ընթացքում լիարժեք գործարկել ՀՀ նախարարությունների «թեժ գիծ» ծառայության միասնական էլեկտրոնային հարթակը, մինչև 2019 թվականի ավարտը ստեղծել հարցումների միասնական էլեկտրոնային հարթակ՝ ուղղված քաղաքացիների կողմից պետական մարմիններին հասցեագրված հարցումներին և դիմումներին պատասխանելու արդյունավետ էլեկտրոնային կառավարման գործիք ներդնելուն: Նաև նախատեսվում է համակցել միասնական էլեկտրոնային հարթակը «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգին և մինչև 2020 թվականի ավարտը մեծացնել էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների թիվը:

122 էջից բաղկացած ծրագիրը նախատեսում է 5 տոկոսանոց տարեկան տնտեսական աճ, նվազագույն աշխատավարձի 25 տոկոսով բարձրացում, աղքատության նվազում 12 տոկոսային կետով և այլն:

Ծրագիրն` այստեղ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ