Ոստիկանության շենքի հարևանությամբ գտնվող թունելում բախվել են Mercedes–ն ու բեռնատարը, կան վիրավորներ
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Հերացի փողոցից դեպի Խանջյան փողոցի թունել տանող հատվածում՝ ՀՀ ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ, թունելի մեջ, բախվել են Mercedes մակնիշի 01 FQ 707 համարանիշի և վրացական համարանիշներով MAN մակնիշի բեռնատարը, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։