08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կարեն Կարապետյանը կա այնքան ժամանակ, քանի դեռ… /տեսանյութ/

Օրերս Տավուշի մարզ  կատարած պաշտոնական այցի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին՝   նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծեց՝  իրականությանը բոլորովին չեն համապատասխանում այն լուրերը, ըստ որոնց՝ իր և վարչապետ Կարապետյանի հարաբերությունները   լարված  են, ավելին, իրականության հետ ոչ մի աղերս չունեն նաև այն լուրերը, թե Կարապետյանն առաջիկայում հրաժարական է տալու:

 Անդրադառնալով այս թեմային ՝ Երևանի  ավագանու  «Ելք» դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանն ասաց. «Տարօրինակ է, բայց ես համաձայն եմ Սերժ Սարգսյանի արտահայտած մտքի հետ: Անհամաձայնություն չի կարող լինել Սերժ Սարգսյանի ու  որևէ մեկի հետ: Սերժ Սարգսյանը լրիվ ղեկավարում է այս երկիրը: Որևէ մեկը չին կարող հակադրության մեջ մտնել Սերժ Սարգսյանի հետ: Կարեն Կարապետյանը կա այնքան ժամանակ, քանի դեռ նշանակված է վարչապետի պաշտոնում:  

Մենք ունեինք շատ հզոր վարչապետ, այո՛, պայմանականորեն ասում եմ հզոր, քանի որ նա ազդեցիկ էր: Խոսքս Հովիկ Աբրահամյանի մասին է. որտե՞ղ է նա հիմա: Չկա՛: Նույնն էլ Կարեն Կարապետյանի պարագայում է: Նա ո՛չ հենարան ունի, ո՛չ էլ լծակներ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ