27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Հողերի դեգրադացման պատճառով ավելացել է միգրանտների թիվը»/տեսանյութ/

Հունիսի 17-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է անապատացման դեմ պայքարի միջազգային օր:

«Այս օրը նպատակ ունի հրավիրել մարդկանց ուշադրությունը անապատացման խնդիրների նկատմամբ»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը՝ հավելելով, որ այս անգամ օրվա կարգախոսն է՝  «Հողը մեր տուն է, մեր ապագան»:

«Այս տարվա կարգախոսը պատահական չէ, քանի որ հայտն է, որ միջազգային միգրանտների թիվն աշխարհում գնալով ավելանում է, պատճառներից մեկն էլ հողերի դեգրադացումն է: Մարդիկ ստիպված են լինում գնալ ռիսկային քայլի՝ դառնալով գաղթական: Ըստ զեկույցի՝   2010 թվականին 173 մլն էին միջազգային միգրանտները, 2010-ին՝ 222 մլն էր այդ թիվը, 2015–ին՝ 224 մլն, հիմնականում միջազգային միգրանտները Աֆրիկայի գյուղերից են»,- ասաց նա:

Աշոտ Վարդևանյանը, խոսելով ՀՀ-ից միգրանտների տվյալների մասին, նշեց, որ 2000 թվականին միգրանտների թիվը 657.9 մլն է՝ 21%, 2015 թվականին եղել է 151 մլն՝  6%: Վերջինիս դիտարկմամբ ՝ այս թվերը խոսում են այն մասին, որ մարդիկ ցանկության դեպքում կարող են ապրել ՀՀ-ում:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ