Մե կդորըմ ջան ու ղուրբան ըսենք /տեսանյութ/
Լավը ու բարի խոսքերի հեղինակը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն է, որոշել է <<ջան ու ղուրբանով>> քաղաքապետը ցանականում է նորոգել Գյումրիի փողոցները: Դեռ 2015 թվականին Եվրապական զարգացման բանկը Հայաստանի կառավարության տրամադրեց 23,5 միլիոն եվրո Գյումրիիի քարուքանդ փողոցների նորոգման համար: Երկու տարի է անցել, բայց ոչ մի փողոցաշինական աշխատանք չի սկսվել: Ընթանում են մրցույթները, խորհրդատուների, մի քանի ամսից սկսվելու են փողոցների ուսումնասիրությունները:
<<Նախագահը խոստացել է տվել է գումարը, երկրորդ ծրագիրն էլ վարչապետն է խոստացել, անում է: Տեսեք ինչ են անում Ռուսթավելի փողոցում: Էսպիսին է ընթացակարգը, էնպես չէ, որ ուշացնում ենք, մենք արագացնում ենք, որ ինչքան հնարավոր է շուտ սկսենք փողոցների վերանորոգումը՚>>, – ասաց Սամվել Բալասանյանը:
Համապատասխան պայմանագրերը կնքված են: Հերթը միջազգային մրցույթինն է: Երբ շինարարական ընկերությունը հայտնի լինի ու ամեն բան ըստ ժամանակացույցի ընթանա, հոկտեմբերին Գյումրիում կմեկնարկի 23.5 միլիոն եվրոյի ճանապարհաշինական ծրագիրը: Շինարարությունը կսկսվի Կոմիտաս կամ Գերցեն փողոցներից: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հայաստանյան ներկայացուցիչների ու «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ փոխտնօրենի հետ: Շուրջ 16 կիլոմետր հատված ընդգրկող փողոցաշինական ծրագրից հանվել է Ռուսթավելին: Քաղաքապետը նշել է, որ որակի վերահսկողությունն առաջնային է լինելու, հնարավոր է նաեւ գումարներ տնտեսվեն ու դրանք այլ փողոցների ասֆալտապատմանն ուղղվեն:
<<Հաջորդ շաբաթ կսկսվի գեոդեզիական ուսումնասիրություններ կատարել: Մենք ուզում ենք տնտեսել, ինչի 23 սմ հաստությամբ ասֆալտաշերտ անել, եթե կարելի է 18 սմ անել: Գեոդեզիական ուսումանսիորություններ են անում, մեր սառնամանիքների դեպքում ինչքանով է հնարավոր: Եթե ասում են 18սմ, պատկերացրեք ինչքան նոր փողոցներ կավելանա>>, – քաղաքապետը մասնագետներին ներկայացրեց իր հիմնավորումները:
<<Դաշտային աշխատանքները նախատեսում ենք սկսել հաջորդ շաբաթվանից, նաև գեոդեզիական աշխատանքներ ենք սկսելու, որ պարզենք գոյություն ունեցող ճանապարհների վիճակը, պատվածքը, որ լինի արդյունավետ՚՚- նշեց Բագրատ Բադալյան <<Ճաննախագիծ ինստիտուտ>> ՍՊԸ-ի փոխտնօրենը:
Հանդիպման ընթացքում նաև ներկայացվեց, որ փողոցները այլևս հնարավոր չէ կարկատել, 35 տարի անց նախկին ասֆալտից ոչինչ չի մնացել: <<Ես Եվրոպա շատ եմ եղել, ճիշտ է կարկատում են, բայց ոչ մեզ պես… Տիգրան Մեծ փողոցում կարկատել են, էնքան էի ուրախացել, բայց էդպես չպետք է լինի: Մե կդորըմ ջան ու ղուրբան ըսենք բոլորին, ինչի չէ, ինչի ըսենք վայ, դուք վատն եք, ըսենք լավն եք, թող մեր քաղաքը սարքվի>>- կեսլուրջ- կեսկատակ ասաց Սամվել Բալասանյանը: