25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Տեսեք` ինչ եմ արել ուրիշների համար և ինչ կարող եմ անել ձեզ համար»

«Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք» (Մատթեոս 11:3)

Հովհաննես Մկրտիչը կյանքի մայրամուտին իր աշակերտներին ուղարկում է Քրիստոսի մոտ հարցնելով. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք»։ Հիսուս պատասխանում է. «Գնացեք պատմե՛ք Հովհաննեսին, ինչ որ դուք լսեցիք և տեսաք. կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հառնում, և աղքատներին քարոզւում է աւետարանը»

Առաջին հայացքից անհասկանալի է թվում. մի ժամանակ Հովհաննեսը կասկած չուներ, որ Քրիստոս Մեսիան է, ինչպե՞ս է որ հիմա կասկածում է։

Իրականում Հովհաննեսն այս հարցը տվեց ոչ թե որ ինքն էր կասկածում, այլ՝ իր աշակերտները։ Աշակերտները Հովհաննեսին հարցրեցին Հիսուսի մասին, իսկ նա պատասխանեց, որ եթե կասկածում եք հարցեք Իրեն թե դո՞ւ ես, որ գալու էիր …

Երբ ինչ որ մեկը կասկածում է Հիսուսի զորության, ապա տեսական պատասխաններից առավել համոզիչ է Նրա գործերը տեսնելը, ուստի՝ կյանքդ վստահիր Իրեն ու կտեսնես ինչ կկատարվի քեզ հետ։

Հիսուսի պատասխանն այլ կերպ մեկնելով նշանակում է՝ պատմեք Հովհաննեսին, թե ինչ է տեղի ունենում՝ ցույց տալով Իմ գործերը։ Հիսուս ցանկանում է, որ Իրեն ճանաչենք ոչ թե խոսքերով, այլ՝ գործերով։ Նա պատվիրում է ամենքիս. «Տեսե՛ք ինչ եմ արել ուրիշների համար և ինչ կարող եմ անել ձեզ համար»։

Այսօր էլ Քրիստոսով բացվում են նրանց աչքերն ու ականջները, ովքեր չեն տեսնում կամ լսում ճշմարտությունը։ Նրանով մաքրվում են մեղավորները և աստվածային սիրով մխիթարվում մոլորվածները։

Տեր Եսայի քահանա Արթենյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ