01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հրազդանի քաղաքապետի որդուն մեղադրանք է առաջադրվել.ՔԿ

Կոտայքի մարզում մահվան ելքով ավտովթարի դեպքով Հրազդանի քաղաքապետի որդուն մեղադրանք  է առաջադրվել: 

 Մահվան ելքով ավտովթարի գործով 16-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ճանապարհային երթևեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին հոր ծառայողական մեքենայով Nissan Teana մակնիշի 444 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով Դանիելյանը վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 223 շենքի 12 բնակարանի բնակիչ՝ 58-ամյա Վալերի Թորոսյանին, որն հիվանդանոցում մահացել է: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ