Մեհրիբանը՝ Ալիեւների գլխին. Իրավունք
Նախօրեին հայաստանյան մի շարք լրատվական աղբյուրներ հիշեցին Ադրբեշանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի եղբոր, գործող նախագահ Իլհամ Ալիեւի հորեղբոր, ակադեմիկոս Ջալալ Ալիեւին վերագրվող մի քանի տարվա վաղեմության բաց նամակի մասին: Չնայած, մեծ հավանականությամբ, այդ բաց նամակն իրոք նրա ձեռքով է գրված՝ հաշվի առնելով այս հանգամանքը…
Ջալալ Ալիեւը մահացել է անցած տարվա փետրվարին, եւ նրա եղբորորդին այդպես էլ հորեղբոր հուղարկավորման արարողությանը չմասնակցեց: Ավելին՝ Ջալալի եւ Իլհամի հարաբերությունները մինչ այդ էլ, այնքան լարված էին, որ նախագահական աթոռը ստանձնելով՝ Իլհամը հորեղբորը մի քանի տարի տնային կալանքի տակ էր պահում: Շատ աղբյուրներ պատճառը հետեւյալն էին համարում: Մինչեւ կյանքի վերջին օրերը Հեյդար Ալիեւը երկընտրանքի մեջ էր. իշխանությունը թողնել որդո՞ւն, թե եղբորը Ջալալին՝ հետագայում Իլհամին փոխանցելու պայմանով: Իլհամին հայրն անպատրաստ էր համարում, թեեւ արդեն հասցրել էր նշանակել երկրի վարչապետ: Իսկ եղբոր պարագայում կային կասկածներ, որ նա հետագայում իշխանությունը Իլհամին չէր փոխանցի, քանի որ միշտ էլ, առանց թաքցնելու, խոսել է, որ իրականում նա կառավարվում է կնոջ՝ հրեական արմատներով Մեհրիբանի կողմից:
Այսինքն, որ Իլհամի նախագահության ժամանակ իրական իշխանությունը կլինի ոչ թե ալիեւների, այլ Մեհրիբանի հայրական՝ Փաշաեւների տոհմի ձեռքին (ու Ադրբեջանի վերջին 15 տարիների պատմությունը ցույց է տալիս, թե որքան ճիշտ էր Ջալալ Ալիեւը): Ջալալը փորձում էր համոզել նախ եղբորը, ապա եղբորորդուն, որ անպայման իշխանությունը կփոխանցի Իլհամին, հենց նա պատրաստ եղավ, փաստեր էր բերում Մեհրիբանի մասին, որ նրա տոհմը վաղ թե ուշ փաստացի իշխանությունը կխլի Ալիեւներից: Սակայն, ըստ նույն աղբյուրների, այդ պայքարում նրա իրական մրցակիցը Փաշաեւների տոհմն էր, եւ Ջալալը պարտվեց:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: