07 Հունիսի, Saturday, 2025
KFC

«Երեւանում շինությունները տձեւացնողներին պետք է հրապարակայնորեն պատժել»

«Երեւանում շինությունները տձեւացնողներին պետք է հրապարակայնորեն պատժել», – այսօր  լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:

 «Ստատիկական ծանրաբեռնվածությանն այն մի կերպ դիմանում է, իսկ ի՞նչ կլինի դինամիկի պարագայում։ Աստված չանի, երկրաշարժի պարագայում։ Դրանք միայն կուժգնացնեն շինությանն ուղղված հարվածը»,-նշեց   Մինասյանը՝ հավելելով՝ կողմ է, որ  ցուցադրաբար քանդվեն  բոլոր տձեւ կառույցները։

Իսկ քանդելու համար պետք է վճարի հենց կառուցողը։ «Պարզապես հասարակության մեջ նման բանին հավանություն չեն տալիս։ Մեզ մոտ յուրաքանչյուրն իր չորս պատից ներս թագավոր եւ աստված է։ Խնդիրը հոգեբանության մեջ է, որը պետք  փոխել։ Արեւմուտքում, օրինակ, ծայրահեղ դեպքերում նման ցուցադրական կերպով շինություններն ապամոնտաժում են»,- շեշտեց ճարտարապետը։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ