20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Ռո՞ւմբ եք բերել, հարգելի՛ պաշտպան». Սեֆիլյանի դատը միջադեպով մեկնարկեց

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանումմեկնարկեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստը:

Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը  ընդդիմացավ՝ չցանկանալով, որ  կարգադրիչները զննեն  իր  պայուսակը:

Ի պատասխան սրա՝   ավագ կարգադրիչը  արձագանքեց . «Ռո՞ւմբ եք բերել, հարգելի՛ պաշտպան»:

Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը  պատասխանեց  «Ձեր դատավորը ռումբ բերո՞ւմ է դատարան, դատախազը բերո՞ւմ է: Կարո՞ղ  է  մի քանի անգամ բերել եմ, կասկածներ ունեք»:

Նույնը  կատարվեց նաև  փաստաբան Արայիկ Պապիկյանի հետ. նրա պայուսակը զվվելիս սարքերը ազդանշան տվեցին, կարգադրիչները պահանջեցին բացել պայուսակը, սակայն փաստաբանը չենթարկվեց պահանջին ու  դուրս եկավ դատարանի շենքից:

  Ավելի ուշ Դատական դեպարտամենտի ներկայացուցիչների միջնորդությունից հետո փաստաբաններին հաջողվեց մուտք գործել դատարան:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ