Հակառակորդը անսպասելի տեղից կարող է շեղում անել
«Ինչքան էլ զորավարժություն լինի, կարան միամիտ շեղում անեն..»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Թալին» ջոկատի հրամանատար Արագած Մկրտչյանը (Բոնդո): Ազատամարտիկը նկատում է, որ այդ շեղումը կարող է լինել Տավուշի կողմից, Երասխի կողմից կամ անսպասելի մի տեղից…
Ազատամարտիկը ընդգծում է, որ մեր հակառակորդը միշտ «միամիտ» է հարձակում գործում:
«Մեր բանակը կայացել է ու մենք վախենալու բան չունենք, բայց ամեն զոհը մեր համար պարտությունից ծանր է: Մի օր բոլորի վրեժը կլուծենք»,-ասում է Մկրտչյանը:
Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 16-ը: Դրանք իրականացվում են՝ համաձայն երկու երկրի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի: