28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վարչապետն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրենին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովին:

Վարչապետն ընդգծել է Հայաստանի ու Ռուսաստանի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության կարևորությունը և գոհունակություն հայտնել երկկողմ փոխգործակցության մակարդակից:

Զրուցակիցներն անդրադարձել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքին:

Ալեքսեյ Լիխաչովը նշել է, որ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի և ավելացրել, որ ՀԱԷԿ-ի ծրագիրն էներգետիկ ոլորտում երկու պետությունների համագործակցության կարևորագույն ծրագրերից մեկն է: Այնուհետև «Ռոսատոմի» գլխավոր տնօրենը վարչապետին է ներկայացրել աշխատանքների միջանկյալ արդյունքները, անդրադարձել հետագա անելիքներին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ