27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Կմորթեմ,եսիմ ինչ կանեմ, վախեցել են խոսել…». սպանված կուրսանտի գործում նոր զարգացումներ կան

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը:
Այսօրվա նիստին հարցաքննվեց գործով վկա Էրիկ Բեգլարյանը,ով գործով ամբաստանյալ Վաչե Սահակյանի հետ նույն ննջասենյակում է քնել։

Էրիկ Բեգլարյանի խոսքով՝ Հայկազ Բարսեղյանին վերջին անգամ տեսել է  դեպքի նախորդ օրը, երեկոյան՝  ժամը 23։00-ի սահմաններում։

«Այդ ժամանակ Հայկազ Բարսեղյանը բարձր տրամադրություն ուներ,գնում էր քնելու։ Դեպքի մասին իմացել եմ առավոտյան,երբ գործով մյուս վկա Սամվել Սերոբյանը եկավ մեր ննջասենյակ և Վաչե Սահակյանին ասաց՝ արի։ Գնացինք, տեսանք,որ անկողինն արյունոտ է, հետո Հայկազ Բարսեղյանն էլ՝ կախված»,-ասաց Բեգլարյանը։

Վկայի խոսքով՝ Հայկազ Բարսեղյանի անկողնու մոտ հայտնաբերվել է նաև ռեզակ,որը Վաչե Սահակյանը վերցրել է: Դեպքի վայրում գտնվող  հրամանատարներից մեկն կարգադրել է, որ Վաչեն ռեզակին ձեռք չտա։
«Տարածված խոսակցություններից լսել եմ,որ Հայկազ Բարսեղյանն ամբաստանյալներին հայհոյել է,իսկ իրենք եկել են հաշիվ մաքրելու։ Նույն տարածված խոսակցությունների համաձայն՝ Հայկազի ննջասենյակում գտնվողները տեսել են ամեն ինչ,սակայն քանի որ սպառնալիքներ են լսել՝ կմորթեմ,եսիմ ինչ կանեմ, վախեցել են խոսել»,-հայտնել է վկան:

Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության՝ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադի Բարսեղյանին: 

Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով, խախտելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածը, ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայակից Արտուշ Սիմոնյանին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ