12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Տանը ցուցակ են տվել. ասաց նախարարն ու սկսեց գնումները

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր Երեւանի Կասյան փողոցում վերաբացված գյուղատնտեսական շուկայում ոչ միայն աշխատանքային այցով էր, այլև օգտագործեց հնարավորությունն ու գնումներ կատարեց: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ տանն իրեն ցուցակ են տվել, ասել, թե ինչ պիտի բերի: Գնումներ կատարելիս նախարարը հետաքրքրվեց գյուղացիներից թե ինչ տրամադրություն ունեն, արդյոք առևտուր լինում է, թե ոչ. ոմանք ասում էին, որ այո, կա առևտուր, ոմանց մոտ գնորդներն այդքան էլ շատ չէին եղել այսօր:

Պատասխանելով լրագրողների հարցերին` նախարարն անդրադարձավ գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին. «Այստեղ ավելի շատ ոչ թե վերամշակման, այլ հենց աճեցման մեջ նոր տեխնոլոգիաների խնդիրն է: Մենք ներկայացրել ենք ծրագրեր կաթիլային համակարգի ներդրման, որը թույլ կտա թե ջրի ծախսը նվազեցնել, թե բերքատվության քանակն ու որակը բարձրացնել:

Դրանից հետո գյուղտեխնիկայի հետ կապված երկու ծրագիր ենք սկսել, որը նույնպես թույլ կտա բերքատվությունը բարձրացնել: Դրանից հետո գալիս է սերմի որակը: Իսկ վերամշակողը կգնի այն, ինչը կաճեցնեն: Հավատացեք, որ շուկան կա, պետք է կոնսոլիդացնել այդ ամենը եւ կարողանալ ավելի մեծ քանակով առաջարկել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ