28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Վիգեն Սարգսյանը ներկայացրել է նոր նախագծերը

Հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված նախաձեռնությունների շուրջ հանրային քննարկումների շրջանակում հանդիպել է մի շարք հասարակական եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է «Ես եմ», «Պատիվ ունեմ» եւ «Դիտակետ» նախագծերի մանրամասները, ծանոթացրել ծրագրերով ընձեռվող հնարավորություններին, ժամկետային-պայմանագրային տեսակի զինծառայության պայմաններին եւ առավելություններին։

Պաշտպանության նախարարը պատասխանել է նաեւ նախագծերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների հարցերին, ծանոթացել նրանց առաջարկներին:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են քննարկման ներակայացված նախագծերի կարեւորությունը՝ իրենց աջակցությունը հայտնելով դրանց իրականացմանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ