04 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Բաղանիսի գյուղապետը հորդորում է խուճապ չտարածել

Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը հորդորում է սոցցանցերի միջոցով խուճապ չտարածել, քանի որ իրավիճակը բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ներկայացվում է համացանցում ու սոցցանցերում:
Հիշեցնենք՝   հունիսի յոթին և ութին երեկոյան ադրբեջանական դիրքերից ինտենսիվ կերպով կրակել են Տավուշի մարզի Բաղանիս գյուղի վրա:

«Էական վնասներ չենք կրել: Կրակել են և՛ երեկ երեկոյան, և՛ դրան նախորդող օրը: Այդ  լարված, ավներահսկելի վիճակը որ ասում են,  միայն սոցցանցերում է ու թերթերի մեջ: Բաղանիսում  որևէ լարվածություն չկա: Այդ խուճապային լուրերը որ  տարածում են, ճիշտ չէ: Խնդրում եմ, ինչ-որ կերպ  դուք՝ լրագրողներդ  պայքարեք դրա դեմ», – նշեց Բաղանիսի համայնքապետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ