Ամուր պահեք ընկերներին․ այսօր Ընկերների միջազգային օրն է /տեսանյութ/
Այսօր՝ հունիսի 9-ին, աշխարհի շատ երկրներում նշվում է Ընկերների միջազգային օրը: Աշխարհի բոլոր ժողովուրդները բոլոր ժամանակներում շատ բարձր են գնահատել ընկերությունը՝ այն համարելով բարոյական և սոցիալական մեծագույն արժեք:
Ընկերների օրը նշելու ավանդույթը գալիս է Միացյալ Նահանգներից, որտեղ 1935թ.-ին Կոնգրեսը հունիսի 9-ը հռչակեց Բարեկամության ազգային օր: Այստեղից էլ սկիզբ առավ Ընկերների` ոչ պաշտոնական միջազգային օրը։
Ընկերության միջազգային օրվա նպատակներից է նաև երիտասարդներին հասարակական գործունեությունում ներգրավելը: