20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ո՞րն է հայեցի, ջայլամությո՞ւն անել. Մանե Թանդիլյանը՝ դաշնակցականին

«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանին զայրացրել է ՀՅԴ-ական պատգամավոր Անդրանիկ Կարապետյանի արդեն հայտնի դարձած հայտարարությունը, թե ազդարարի ինստիտուտի ներդրումը նշանակում է «գործ տալ»:

«Այս ամբիոնից խոսել այն մարդկանց մասին, որոնք կարող են լինել ազդարարներ կոռուպցիայի դեմ պայքարում եւ ասել, որ դա հայեցի չէ, անընդունելի է»,-իր ելույթում ասաց Թանդիլյանը: «Ես կարծում եմ՝ հենց իր ասածը հայեցի չէ: Ուզում եմ հասկանալ՝ որն է հայեցի, ջայլամությո՞ւն անել, որ տեսնում ես՝ կոռուպցիա կա, բայց չես խոսում, որովհետեւ դա հայեցի չէ: Մենք պետք է կոչ անենք մարդկանց, որ պայքարեն կոռուպցիայի դեմ, օգնեն դա բացահայտել»,- ասաց Մանե Թանդիլյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ