20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Փորձենք գտնել ձևակերպում, որպեսզի պահպանվի չեզոքություն»

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» նախագծի քննարկմանն ժամանակ հանդես եկավ առաջարկով, որ հանձնաժողովի մրցութային խորհրդում ներկայացված լինեն նաև ընդդիմադիրները: «Փորձենք գտնել ձևակերպում, որպեսզի պահպանվի չեզոքություն: Սահմանադրական դատարանն, օրինակ, հայտնի չէ, որևէ քաղաքական վեճ, որը լուծվել է հօգուտ ըննդիմության, չքննարկենք՝ որքանով է անաչառ, ինչը թվարկած է իշխանության հրահանգով թելադրվող կառույցներ են, գտնենք ֆորմուլան, ձևաչափ ընդդիմւթյանը ընդգրկելու համար»,-ասաց նա:

Հիմնական զեկուցող, ԱԺ փոխնախագահ  Արփինե Հովհաննիսյանն ասաց, թե հասկանալի է Զոհրաբյանի մտահոգությունը: «Այն, ինչ մտահոգության տեսակետից ասում եք, դրա համար համաձայն եմ ճիշտ բանաձև գտնել և հանձնաժողովում որևէ ձևով դա ցույց տալ»:

Նաիրա Զոհրաբյանը նույնիսկ էքսպրոնտ մոտեցում ուներ՝ ներգրավել քաղաքացիական հասարակությանը՝ քննարկելով խորհրդարանական ընդդիմության հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ