Նախարարը պարտադրում է իր մո՞տ ապահովագրվել
«Հայաստան 24» լրատվական կայքում հայտնվել է մի հրապարակում, որում նշվում է՝ կայքի աղբյուրները հայտնում են՝ ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակիցներին պարտադրում են ԱՊՊԱ-ն (Ավտոմեքենաների Պետական Պարտադիր Ապահովագրում) անել առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին պատկանող «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց՝ այդ լուրն ինքն էլ է կարդացել մամուլում:
«Այդ լուրերն ուղղակի իրականությանը չեն համապատասխանում: Նման բան չկա: Ես նույնիսկ չգիտեմ՝ իրենք այդ ինֆորմացիան որտեղից ու ինչպես են ստացել: Ես ինքս ապահովագրելու որևէ բան չունեմ, բայց կարող եմ ասել, որ աշխատակիցների միջև անգամ նման խոսակցություն չի եղել երբևէ», – նշեց Սոնա Մարտիրոսյանը: