22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ընդունել Երեւանի ավագանու ընտրություններում  մի շարք դիտորդների բողոքները տեղամասային հանձնաժողովների դեմ։ Այդ մասին որոշումն ընդունվել է հունիսի 6-ին ԿԸՀ նիստի ժամանակ։

Դիտորդները, «Իրավական Եվրոպա ասոցացիա» հասարակական կազմակերպության աջակցությամբ, բողոքարկել են տեղամասային հանձնաժողովների գործողություները, որոնք չեն ցանկացել արձանագրել նկատած խախտումները։

Դրան ի պատասխան ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասել է, որ տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները, արդյո՞քն նրանք ազդում են քվեարկության ընթացքի վրա, նշանակում է՝ արձանագրել դրանք, թե ոչ։ Իսկ բողոքների բովանդակությունը հիմքեր չի տալիս տեղամասային հանձնաժողովներին մեղադրել հանցագործությունները թաքցնելու մեջ, հավելել է Մուկուչյանը։

Իր հերթին, «Ասոցացիա»-ի իրավական խորհրդական Տիգրան Եգորյանը նկատել է, որ խախտումների թիվը մեծ է եղել։ Այսպես, ընտրատեղամասերից մեկում իբր թե քվեարկության կարգը հստակեցնելու նպատակով հօգուտ իշխող կուսակցության գաղտնի քարոզ է տեղի ունեցել, մյուսում ոստիկանությունը ծանոթանալու համար վերցրել է գրանցման մատյանը, երրորդում չեն համընկել էլեկտրոնային սարքավորման եւ հանձնաժողովի արձանագրած մասնակցության տվյալները։ «Եւ այդպիսի խախտումները բազմաթիվ են։ Իսկ տեղամասային հանձնաժողովները դրանք անուշադրության են մատնել»,-հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքում իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը ստացավ 65 մանդատներից 46-ը։ Քաղաքապետի պաշտոնում վերընտրվեց Տարոն Մարգարյանը։ 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ