28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

24 կազմակերպություն դրվում է վաճառքի. որն է նպատակը

Այսօր Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց գույքի մասնավորեցման մասին Կառավարության որոշումը: Պետական մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագիրը մշակված է «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքին համապատասխան և նպատակաուղղված է սոցիալ-տնտեսական զարգացման և հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններով սահմանված խնդիրների լուծմանը:

 Հիմնական զեկուցող ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ընդգծեց, որ նոր ծրագրում կընդգրկվեն բոլոր այն ընկերությունները, որոնք նախորդ ծրագրի շրջանակում չեն մասնավորեցվել: «Նախորդ ծրագրերում ընդգրկված և չմասնավորեցված ընկերությունները նոր ծրագրի մասն կկազմե դրա`ուժի մեջ մտնելուց հետո», – ասաց նա: Ա. Սահակյանի խոսքով` առկա են նախորդ ծրագրում ընդգրկված և չմասնավորեցված 12 հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանի ենթակայության տակ գտնվող 47 ընկերություն: «Մասնավրեցման նոր առաջարկվող ծրագրում ընդգրվել են 11 հանրապետական գործադիր մարմիններ և մարզպետարանի ենթակայության տակ գտնվող 24 ընկերություն», – հավելեց նա:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե արդյոք սրանք միայն բյուջեն լցենոլու համար են մասնավորեցվում, թե ոչ, և խնդրեց պարզաբանել, թե որն է լինելու շենքերում առկա պետական գույքի ճակատագիրը: «Հայ փոստի» հետ կապված Արման Սահակյանն ասաց, որ նախ այս պահին պոտենցիալ գնորդներ չկան, այս ծրագրի նպատակն էլ ոչ միայն բյուջեն լցնելն է:

 «Դրված է սկզբունք, որ քիչ շահաբաժնով ընկերությունները, որ մեծ ծախսեր են ստանում բյուջեից, ավելի մեծ շահույթ ունենան, օրինակ՝ Կառավարության ընդունելությունների տունը, այդ ծախսերից ազատվելու ու ավելի լավ կառավարիչներ ներգրավելու համար ենք անում, իսկ մեզ համար փաստ է, որ մասնավորն ավելի լավ է  ղեկավարում»,-նկատեց Արման Սահակյանը: Նա հավելեց, որ ստացված հասույթը կլինի 35-36 միլիարդ դրամ:

Իսկ ինչ վերաբերում է գույքին, ապա դա արդեն մասնավորեցման ծրագրի հաստատումից հետո է գնահատվելու: Միայն թե նա նշեց, որ օրինակ՝ «Հայ ֆիլմը», որ դեռևս 2003-2004 թվականներին է մասնավորեցվել, հանգիստ պայմաններում համաձայնության է  եկել «Գաֆեճյան» հիմնադրամի հետ, որ գույքը հետ հանձնեն:

2017-2020թթ. մասնավորեցման առաջարկվող` պետական բաժնեմաս ունեցող ընկերություններից են` «Ագրոսպասարկում» ՓԲԸ-ն, Գորիսի «Բերրիություն» ԲԲԸ-ն, «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲ-ն, «Տավուշի ուսուցիչների վերապատրաստման կենտրոն» ԴՓԲԸ-ն, «Հայփոստ» ՓԲԸ-ն, «Հայավտոկայան» ՓԲԸ-ն, Տաշիրի կինոցանցի գույքը, «Համո Բեկնազարյանի անցան «Հայֆիլմ» կինոստուդիա ՓԲԸ-ն, «Ավտոմատիկա» ՓԲԸ-ն, «Ընդունելությունների տուն» ՓԲԸ-ն, «Հրազդանի մարզահամալիր» ՓԲԸ-ն, «Ձիասպորտի կենտրոն» ՓԲԸ-ն, «Երևանի ոսկերչական գործարան» ՓԲԸ-ն. «Երևանի ջրամատակարարման ուզեմաս» ԲԲԸ-ն, «Գեոէկոնոմիկա» ՓԲԸ-ն, «Բյուրեղ» հանքային ջրերի գործարան ԲԲԸ-ն, «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն » ՓԲԸ, «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն»  ՓԲԸ-ն, «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ն, «Մաշկաբանության և  սեռավարակաբանական բժշկագիտական կենտրոն» ՓԲԸ-ն, «Դիլիջան»  մանկական  հակատուբերկուլյոզային առողջարան» ՓԲԸ-ն,  «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եվ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ն,  «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն, «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր»  ՓԲԸ-ն,  «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» և այլն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ