27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կարենի հեռախոսի քարտը գտնվել էր Գավառում.նոր մանրամասներ փորձագետի սպանությունից

Այսօր` հունիսի 5-ին, Երևանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության գործով դատական նիստը:Նախատեսված էր, որ  պետք է հարցաքննվեր գործով վկա Հայկ Թոփչյանը:

Հրավիրված վկան  չէր ներկայացել և  դատարանը որոշում կայացրեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը:

 Հայկ Թոփչյանը վարձակալության հիմունքներով բնակվել է Լենինգրադյան փողոցում, սպանված Կարեն Վարդանյանի բնակության վայրի հարևանությամբ: 2016թ. մարտին նա իր ծանոթուհու` Իռայի հետ, գնացել է Գավառ քաղաք, այդ օրը ձյուն է տեղացել եւ չհասած Սևան քաղաք, եղանակային պայմանները խիստ վատացել են: Նրանք որոշել են գիշերել Սևանում, մեքենան կայանել եւ գնացել են, երբ վերադարձել են` մեքենայի վրա հայտնաբերել են հեռախոսային քարտ, որից հետո վկան այն դրել է հեռախոսի մեջ, որպեսզի հասկանա, թե ում հեռախոսահամարն է, կարդացել է այդ հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրությունները և  հասկացել, որ այն պատկանում է ոմն Կարենի: Այնուհետեւ զանգել է այդ հեռախոսահամարի կոնտակտներից մեկին, վերցրել է ինչ-որ տղա և  ասել, որ դա Կարենի համարն է, բայց այժմ նա քաղաքում չէ: Այնուհետև զանգին պատասխանած երիտասարդն ասել է Կարեն Վարդանյանի հասցեն: Հայկ Թոփչյանը որոշել է գնալ Կարեն Վարդանյանի բնակության վայր և  հասկանալ, թե ով է այդ հեռախոսահամրը դրել իր մեքենայի դիմապակու վրա և  ինչ նպատակով: Հասնելով Կարենի բնակության վայր, նրան տեղեկացրել են, որ Կարենը քաղաքում չէ, այնուհետեւ իրեն է մոտեցել գործով ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանը եւ նրան տեղեկացրել, որ Կարենի հարևանն է եւ գիտի, որ նա քաղաքում չէ եւ կորցրել է իր հեռախոսահամարը,նա ասել է վկային, որ կարող է փոխանցել իրեն համարը եւ կտա Կարենին: Սակայն, վկան չի համաձայնել: Ավելի ուշ պարզվել է, որ Կարեն Վարդանյանը որոնվում է որպես անհետ կորած եւ նա որոշել է գտած հեռախոսահամարը փոխանցել ոստիկանությանը, որից հետո էլ ամեն ինչ պարզվել է:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` փորձագետ Կարեն Վարդանյանի սպանությունը տեղի է ունեցել 2016 թ. մարտի 17-ին: Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Սեւանի Ախթամար թերակղզու մոտ Գեւորգ Զոհրաբյանը եւ Արթուր Միհրանյանը քարի բազմաթիվ հարվածներ էին  հասցրել Կարեն Վարդանյանի գլխին։ Այնուհետեւ տեսնելով նրա անշնչացած մարմինը եւ հասկանալով, որ արդեն մահացել է՝ նրա դիակը ավտոմեքենայով  տեղափոխել են  Երեւան եւ թաղել Գեւորգ Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (սպանություն կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով):  Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ